ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎԱՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի միջնակարգ դպրոցում 29.01.2018թ-ին անցկացվեց միջոցառում նվիրված Հայկական բանակի կազմավորման 26-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Արցախյան գոյամարտին մասնակցած <<Լճափ>> ջոկատի անդամները:  Հայոց բանակի օրը նշվեց մեծ շուքով և ցնծությամբ: Աշակերտները հանդես եկան հայրենասիրական  երգ ու պարով, ասմունքով: Միջոցառումը մեծ խանդավառություն առաջացրեց աշակերտների ու ծնողների շրջանում: